Իրավունք ունե՞մ կասկածելու, որ «աննախադեպ» շինբարեկարգման ընթացքում աննախադեպ յուրացումներ են կատարվում. Աբգարյան
Կարո՞ղ եմ կասկածել, որ արտասահմանյան գործուղումների վրա նույնպես աննախադեպ գումարներ են հօդս ցնդել, եթե ինձ չեն տրամադրել ծախսերի մասին տեղեկատվությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։
«Ի՞նչ եք կարծում, ես իրավունք ունե՞մ կասկածել, որ «աննախադեպ» շինբարեկարգման ընթացքում աննախադեպ մսխումներ և յուրացումներ են կատարվում, եթե ինձ՝ ավագանու անդամիս, ում օրենքի պահանջով պիտի տրվի յուրաքանչյուր լումայի համար հաշվետվությունը, չի տրամադրվում ծախսերի և մրցույթները հաղթած ընկերությունների մասին տեղեկատվությունը:
Կամ կարո՞ղ եմ կասկածել, որ արտասահմանյան գործուղումների վրա նույնպես աննախադեպ գումարներ են հօդս ցնդել, եթե ինձ չեն տրամադրել ծախսերի մասին տեղեկատվությունը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...