Արցախի նախագահն «զգույշ» բառի փոխարեն պետք է ասեր «նրբանկատ»․ Հովիկ Աղազարյան
Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն Արցախի ինքնորոշման իրավունքի հետ կապված որևէ տեսակետ, մոտեցում ցուցաբերել առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու, այնպես որ Արայիկ Հարությունյանի անհանգստություններն անտեղին են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում արձագանքել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ խոսելով Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված կոչի մասին։
«Եթե Արայիկ Հարությունյանը զգույշ բառն է օգտագործել, ապա ես կարծում եմ, որ այդ բառը տեղին չէ և լավ կլիներ՝ ասեր նրբանկատ։ Հայաստանի այսօրվա իշխանությունները՝ 2018 թվականից հետո Արցախի հարցի հետ կապված որևէ բան արե՞լ են առանց Արցախի իշխանությունների հետ համաձայնեցնելու։ Չկա՛ նման բան, ոչ էլ կարող է լինել։ Արցախի ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանությունների ցանկացած դիրքորոշում մեզ համար հիմք է արտաքին քաղաքականության հարաբերություններում։ Այդ մասին ամբողջ աշխարհը գիտի», - նկատել է իշխանական պատգամավորը։
Ինչ վերաբերում է Հարությունյանի հայտարարությանը, թե Ադրբեջանի և ՀՀ որոշ ուժերի նպատակն Արցախի պետական ինստիտուտների կազմաքանդումն է, Հովիկ Աղազարյանը չի կարծում, թե Հայաստանում այդպիսի ուժեր լինեն։
«Չեմ կարծում, թե իշխանական, ընդդիմության թևերի որևէ ներկայացուցիչ այդպիսի դիրքորոշում ունենա, բնականաբար, Ադրբեջանում կան և դա նրանց պետական քաղաքականությունն է։ Մեզ մոտ որևէ մեկի մոտ այդպիսի բան չեմ նկատել»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ Արցախի Հանրային հեռուստաընկերության եթերում ԱՀ նախագահը հորդորել է ՀՀ իշխանություններին Արցախի հետ կապված լինել շատ զգույշ։ Ըստ Հարությունյանի՝ ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու և սահմանափակելու Արցախի ինքնորոշման իրավունքը։ Նա նաև հորդորել է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...