«Նավալնին պետք է ազատ արձակվի»․ Բլինքեն
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտելը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Կրեմլը չի կարող լռեցնել ճշմարտությունը: Նավալնին պետք է ազատ արձակվի», - իր թվիթերյան էջում գրել է Բլինքենը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը «ծայրահեղական կազմակերպություն» ստեղծելու մեղադրանքով Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 19 տարվա ազատազրկման, որը նա կրելու է հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...