Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Վաշինգտոնի դատարան՝ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի գրոհի վերաբերյալ լսումների համար: Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել մեղադրանքի բոլոր չորս կետերով: Այս մասին հաղորդում է AFP-ն: Նա ազատ է արձակվել՝ հաջորդ նիստին ներկայանալու պայմանով, հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 28-ին։

Երդվյալ ատենակալները Թրամփին մեղադրում են Միացյալ Նահանգներին խաբելու, վկաների ցուցմունքները կեղծելու, քաղաքացիների իրավունքների դեմ դավադրության և հետաքննությանը խոչընդոտելու փորձի համար: Հետաքննությունը կարծում է, որ նա ունեցել է վեց հանցակից։

Հերթական մեղադրանքները ԱՄՆ նախկին նախագահին առաջադրվել են օգոստոսի 2-ին։ Երկու հոդվածով նրան սպառնում է հինգ տարվա ազատազրկում, իսկ երկու հոդվածով՝ մինչև 20 տարի: Սա արդեն երրորդ գործն է Դոնալդ Թրամփի դեմ։ Հունիսին նրան մեղադրանք է առաջադրվել Ֆլորիդայի բնակավայրերից մեկում գաղտնի փաստաթղթեր պահելու համար: