Գահընկեց արված Նիգերի նախագահի օգնության կոչը՝ ԱՄՆ-ին
Գահընկեց արված Նիգերի նախագահ Մոհամեդ Բազումը օգնության կոչ է արել։ Նա դիմել է ԱՄՆ-ին և համաշխարհային հանրությանը` խնդրելով օգնել իրեն վերադարձնել իշխանությանը:
«Մեր կարիքի պահին ես կոչ եմ անում ԱՄՆ կառավարությանը և ողջ միջազգային հանրությանը օգնել մեզ՝ վերականգնելու սահմանադրական կարգը։ Աղքատության և ահաբեկչության դեմ պայքարում իմաստալից առաջընթաց գրանցելու միակ ճանապարհը մեր ընդհանուր արժեքների, այդ թվում՝ ժողովրդավարական բազմակարծության և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի համար միասին պայքարելն է»,- ասել է Բազումը:
Բազումը հայտարարել է, որ եթե իշխանությունը չվերադարձվի, բոլորի համար կործանարար հեևանքներ կունենա։
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ի գիշերը Նիգերի զինվորականները հայտարարեցին նախագահ Մուհամեդ Բազումի պաշտոնանկության և իշխանությունը «Հայրենիքի փրկության ազգային խորհրդին» փոխանցելու, ինչպես նաև սահմանների փակման, սահմանադրության կասեցման և ցանկացած քաղաքական կուսակցության գործունեության արգելքի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...