ԲԴԽ-ն մեկնաբանել է Կարեն Անդրեասյանի՝ ՄԻԵԴ-ում նշանակվելու մասին տեղեկությունները․ «ՀԺ»
Լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ Բարձագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նպատակ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավոր նշանակվել և պայքարում է այդ պաշտոնի համար:
ԲԴԽ մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հերքել է նշված տեղեկատվությունը՝ այն անվանելով աբսուրդի ժանրից:
«Պարոն Անդրեասյանը չի պատրաստվում ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական տալ և շարունակելու է պաշտոնավարումը»,- նշել է խոսնակը՝ հավելելով, որ այն, ինչ ավելի վաղ հրապարակվել է մամուլում, ուղղակի անհեթեթություն է:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ԲԴԽ նախագահի պաշտնում է նշանակվել 2022 թվականին և պաշտոնավարման ժամկետը դեռ չի ավարտվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...