ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեր խոստումների կեսը ջրածա». Վահան Քերոբյանը չգիտեր, որ ուղիղ եթերը անջատված չէ
Պն նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Պետության շահերի վաճառքի բորսայում մոռացել են ուղիղ եթերի առկայության մասին: Այդ ընթացքում էկոնոմիկայի նախարար կոչվող օբյեկտը հաճույքով պատմում էր, թե ինչպես են խաբում պետության տերերին(ժողովուրդ): Փաստացի արձանագրում էր, որն ժողովրդին տրված խոստումների զգալի մասը պլանավորված չէ ՄԺԾԾ (միջնաժամկետ ծախսային ծրագրեր)-ում: Պլանավորվածի գրեթե կեսը նախատեսված չէ տվյալ տարվա պետական բյուջեում: Բյուջեով նախատեսված ծրագրերի գրեթե կեսը, ըստ «փակ ռեժիմով» խոստովանության` չեն իրականացվում: Այսինքն` սրանք կեղծում են ամեն բան. բյուջեն ծրագրային մասով թերակատարում են, բայց ցույց են տալիս 98-99% կատարողական: Սա նշանակում է, որ փողը ծախսվել է, բայց արդյունքի նկարագրությունը չկա, արդյունքը չկա: Սա պետական միջոցները մսխելու պարզ խոստովանություն է:
Երեկ էլ մեկ այլ օբյեկտ էր պետության շահերի վաճառքի բորսայի դավադրությունները պարտակելով զբաղվող հանձնախմբում արդարանում, իբր ինքնաթիռները պետական բյուջեից չեն գնել: Ի՞նչ տարբերություն, թե որ աղբյուրից ես ծախսել: Դա հանրային խոշոր միջոց է, համընդհանուր նպատակի համար նախատեսված գումար, որը մսխվել է անարդյունք: Եվ սրանք դեռ մտածում են արտահերթ ընտրության մասի՞ն:
Մեկ այլ օբյեկտ էլ մուննաթ էր գալիս Արցախցիների վրա, թե մեր փողերը հետ տվեք: Արցախցին հայ ժողովրդի արժանապատվությունը պահելու համար ոչ մի չինովնիկի պարտական չէ, ու ոչ մեկի առջև էլ հաշվետու չէ: Այն, ինչ որպես վարկ Հայաստանը տարիներով տվել է Արցախին` եղել և մնում անկախ Հայաստանի ամենաարդարացված ծախսերից մեկը: Օտարածին ու փողոցային բոսյակներին եթե քաղաքական ու պետական կառավարմանը մոտ չթողնեինք` այս ծանր ողբերգությունը երբեք չէր չոքի հայ ժողովրդի դռանը:
Մանրամասներն իշխանափոխությունից հետո»:
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանձնաժողովի նիստի ժամանակ չգիտեր, որ ուղիղ եթերն անջատված չէ:
«ՄԺԾ արդեն մեր խոստումների կեսը ջրելա, ասել ա, չգիտեմ, էսքան բանը պետքա չանեք ձեր ծրագրերից: Ահագին բաներ կան, որ դուրս եկած են մեր կառավարության ծրագրերից: Այսօր մենք արդեն գիտենք, որ մեր խոստումների զգալի մասը չենք անելու, որովհետև փողը դրած չի: Ընդ որում, ինչ-որ պլանավորվում ա, դրա կեսն էլ չի արվում»,- նշել է Քերոբյանը:
Պատգամավոր Բաբկեն Թունյանը Քերոբյանին զգուշացնում է, որ օնլայն ռեժիմում են: Քերոբյանը նշում է` «օնլայն չենք»:
Մանրամասները` տեսանյութում: