ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դեռ որևէ քաղաքական ուժ հայտ չի ներկայացրել. Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումը սկսված է
Սեպտեմբերի 17-ին նշանակված Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության առաջադրումներն այսօրվանից սկսվել են, այս պահի դրությամբ դեռ որևէ ուժ հայտ չի ներկայացրել: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը:
«Ավանդույթի համաձայն` մեր քաղաքական ուժերը չեն շտապում և սովորաբար առաջադրման փաստաթղթերը ներկայացնում են ժամկետի ավարտին մոտ` ժամկետի նախավերջին օրը, իսկ հիմնական աժիոտաժը սկսվում է վերջին օրը»,- նշել է նա:
Վահագն Հովակիմյանն ուշագրավ թվեր հրապարակեց: Ըստ այդմ, Երեւանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում ՝2018-ի սեպտեմբերի 23-ին, այդ թիվը եղել է 848 հազար: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը, ընտրական ցուցակներում Երեւանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի:
«Այսինքն` անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է»,- հայտարարել է Վահագն Հովակիմյանը՝ բացատրելով պատճառը՝ 2021-ի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով, ընտրական ցուցակից հանվում էին այն քաղաքացիների տվյալները, որոնք 6 ամիս եւ ավելի ժամկետանց փաստաթղթեր ունեին:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս պահի դրությամբ ցավոք նորություններ չկան՝ ուղեբեռը ԼՂ տեղափոխելու հետ կապված․ Սարգսյան
Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում ե...