«Օրենքով գողեր» են կալանքից ազատվել ընտրությունների համար․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացել է , որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարող հեղափոխական իշխանությունները վերջերս կալանքից ազատել են մի քանի «օրենքով գողերի», որպեսզի նրանք Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ-ի համար աշխատեն:
Քրեական աստիճանակարգով ամենաբարձր տիտղոսն ունեցող «օրենքով գողերի» մեջ, սակայն, ներքին անհասկացվածություն կա այս թեմայով: Երբ 2018 թվականին Հյուսիսային պողոտայում վիճաբանություն էր եղել նրանց մեծ խմբի միջեւ, քրեական աստիճանակարգում բարձր տեղ զբաղեցնողները միմյանց խոստացել են, որ այլևս քաղաքական որևէ գործընթացի, որևէ ընտրության չեն մասնակցի:
Եւ հիմա «գողականների աշխարհում» քննարկումներ են. եթե պետք է կանգնել որևէ թեկնածուի կողքին, սատարել որևէ մեկին, նա չի կարող լինել իշխանության թիմից: Ճիշտ կլինի, որպես միակ իսկական երևանցի տղա, քննարկել Վիկտոր Մնացականյանին սատարելու հարցը, որը ամենաապաքաղաքական թեկնածուն է, որևէ կուսակցության հետ չի ասոցացվում, միայն մայրաքաղաքի խնդիրներից է խոսում: Բայց դեռ վերջնական որոշման չեն հանգել այդ աշխարհում, թե որն է ճիշտը:
Օրաթերեթը հավելում է, որ կալանքից ազատված և տնային կալանքի ռեժիմում գտնվող «օրենքով գողերից» մեկը Սուրեն Ավետիսյանն է՝ լենինականցի Սուրոն, մյուսը՝ Արտյոմ Ղազարյանը՝ «օրենքով գող» Զապի քրոջ որդին, և էլի 2-3 «օրենքով գողեր», որոնց անունները ճշտվում են»:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Ո՞րն է Փաշինյանի գլխավոր սխալը ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխա...