ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը ժամանակ տրամադրել
ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 10-ը տրամադրել ժամանակ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:
Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին, նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արցախի Հանրապետության քաղաքացի, 1962թ. ծնված Ռաշիդ Բեգլարյանը, գտնվելով Շուշիի շրջանի Հին շեն համայնքում, ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել և հայտնվել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքում ու գերեվարվել Ադրբեջանի կողմից:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Ո՞րն է Փաշինյանի գլխավոր սխալը ըստ ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխա...