Մակրոնի մարդը ծրագրում է ղեկավարել ԵՄ-ն․ Politico
Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի հարցերով հանձնակատար Տիերի Բրետոնը, որը, մասնավորապես, պատասխանատու է տնտեսության ռազմականացման և Ուկրաինային արկերի մատակարարման եվրոպական ծրագրի իրականացման համար, մտադիր է Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում փոխարինել Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Այս մասին գրել է Politico թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Ֆոն դեր Լայենի պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է 2024 թվականին։
«Այլևս կասկած չկա, որ Բրետոնը ցանկանում է այդ պաշտոնը: Փաստորեն, դա օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»,- ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնյան, որի անունը չի հրապարակվել։
Ըստ պարբերականի՝ Բրետոնն արդեն ամեն ինչ անում է, որպեսզի իր նշանակումը հաջորդ հնգամյա ժամկետում անխուսափելի լինի։ Ըստ աղբյուրի՝ Բրետոնը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մարդն է։
Պարբերականն ընդգծել է, որ Բրետոնի թեկնածությունը կարող է խնդրահարույց դառնալ ԵՄ շատ երկրների համար, որոնք զգուշանում են, թե նա կսկսի առաջ մղել ֆրանսիական շահերը Բրյուսելում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...