Կիևի և Արևմուտքի՝ ռուսական ամեն ինչ ոչնչացնելու քաղաքականությունն ապագա չունի. Պուտին
Կիևի և արևմտյան երկրների քաղաքականությունը, որն ուղղված է ռուսական ամեն ինչի ոչնչացմանը, ապագա չունի, վստահ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ օգոստոսի 2-ին կառավարության անդամների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։
Քննարկելով երկրի մշակութային տարածության մեջ նոր շրջանների ինտեգրման թեման՝ պետության ղեկավարը նշել է, որ Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների բնակիչները, փաստորեն, չեն լքել այդ տարածքը։ Չնայած Կիևի ռեժիմի բոլոր փորձերին՝ «չեղյալ համարել» ռուսերեն գրքերն ու դասականները, այդ տարածքների բնակչությունը պահպանել է իր մայրենի լեզուն, միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուս գրականության, նշանավոր հայրենակիցների ստեղծագործությունների նկատմամբ։
Նախագահն ասել է, որ պահուստային ֆոնդից միջոցներ է հատկացրել նոր մարզերի գրադարանների համար երկուսուկես միլիոն գրքերի հրատարակման համար։ Գրադարանները կմիացվեն նաև էլեկտրոնային հարթակների հետ, որոնք հասանելիություն կապահովեն ռուս գրականության ստեղծագործություններին։
Վլադիմիր Պուտինը հավելել է, որ տպագրության, հրատարակությունների գնման և առաքման աշխատանքները կիրականացվեն Ռուսական գրքի միության հետ։ Նա մատնանշեց, որ դա պետք է արվի մինչև նոր ուսումնական տարի, հնարավորինս արագ, որպեսզի դպրոցականներն ապահովվեն անհրաժեշտ գրքերով և ձեռնարկներով։
Նմանատիպ հոդվածներ
«Այդ դեպքում երկու ելք է մնում». Դավիթ Բաբայան
Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությո...
ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հարցում հայկական կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. ՀՀ ԱԳՆ
Հայ–ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշման մեջ փո...
«Էժանագին խայծ է». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մոսկվայում Հայաստանի դեսպանի աշխատանքից դժգոհ լինելու մասին լուրերը
ՌԴ ԱԳՆ-ում լիովին բավարարված են ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի հետ փոխգործակցության մակարդակից։ Այս մասին հայտնել է Ռ...
Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարա...