Արենի Մարկոսյանին հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել են վերադառնալ Լիբանան․ ԱԺ պատգամավոր
ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանին ստիպել են վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր ՀՀ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Արենի Մարկոսյանին 24 ժամ օդանավակայանում պահելուց, այնտեղ առանց իրերի գիշերել ստիպելուց հետո հայտնել են, որ նա անցանկալի անձ է իր հայրենիքում և ստիպել հետ վերադառնալ Լիբանան, որտեղից ժամանել էր Հայաստան», - գրել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավորը «Զվարթնոց» օդանավակայանից տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանը, արդեն 12 ժամից ավելի չի կարողանում մուտք գործել Հայաստան։ Մարկոսյանը ՀՀ էր ժամանել Լիբանանից և պատրաստվում էր Երևանից ուղևորվել Վաշինգտոն, սակայն նրան թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ։
Նմանատիպ հոդվածներ
ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը՝ հիվանդ արցախցու մասին
Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է ռեպորտաժը, որը Երևանում բուժում ստացող ստեփանակերտցի օնկոլոգիական հիվանդի մաս...
Կոռնիձոր այցելողները հավաստիանում են, որ Լաչինի միջանցքը փակել է Ադրբեջանը․ Վարդան Սարգսյան
Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման համար Հայաստանի կառավարությունում ստեղծված աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդա...
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...