ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամերիկահայ աղջկան օդանավակայանում թույլ չեն տալիս ՀՀ մտնել, նա հացադուլ է հայտարարել
«Պարզվում է օրվա իշխանությունը ևս մեկ հայի է արգելել մուտք գործել իր հայրենիք, Հայաստանի Հանրապետություն»: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել փաստաբան Արսեն Բաբայանը:
«Արենի Մարկոսեանը Լիբանանից հայրենիք էր գալիս, որ դրանից հետո տուն՝ Վաշինգտոն վերադառնար: Գիշերը նրա մուտքը արգելվել է: Ըստ տեղեկությունների Արենին չի պատրաստվում Վաշինգտոն վերադառնալ: Մտադրված է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարել:
Հ.Գ. Տեսնես այս պահին Հայաստանի՞, թե՝ Ադրբեջանի «սև ցուցակում» են ավելի շատ հայերի անուններ գրված»,- գրել է նա:
Արենի Մարկոսյանը տեսանյութ է հրապարակել և պատմել` ինչ է կատարվել: Ըստ նրա` անձնագրային անցակետում վերցրել են իր անձնագիրը ասելով, որ մի բան են ուզում ստուգել և դեռ չեն վերադարձրել։ Մարկոսյանն ահազանգել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, սակայն կրկին ոչինչ դեռ չի պարզվել:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգոստոսի 15-ից գազելներ չեն լինի. Ավինյանը` սպասվող փոփոխությունների մասին
«Շատ ուրախալի է, որ օգոստոսի 15-ից վերջապես ազատվելու ենք «հուսահատության գազելներից»»: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացօթյա առևտրի դեմ տուգանքից բացի, կառգրավվի նաև վաճառվող ապրանքը
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի կանխման ուղղությամբ ամենօրյա ստուգայցերը: Ոստիկանությունից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարվել է «Արզնի 1» ջրատարը. 24 ժամ ջուր չի լինի հետևյալ տարածքներում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարվել է «Արզնի 1» ջրատարը, որով պայմանավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որոնվում է տեսագրության մեջ պատկերված աղջիկը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քնն...