«Առաջընթացն ակնհայտ է»․ Մեդվեդևը՝ Դոնալդ Թրամփի դատական գործի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի գործը, առաջընթաց է համարել, որ ԱՄՆ նախագահի անցանկալի թեկնածուներին այժմ ոչ թե սպանում են, այլ քրեական հետապնդման ենթարկում: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում ։
«Նախկինում ԱՄՆ-ում նախագահի անցանկալի թեկնածուներին պարզապես սպանում էին: Այժմ նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, մեղադրանքներ են առաջադրվում»,- գրել է Մեդվեդևը։
Նա նշել է, որ «առաջընթացն ակնհայտ է»։
Նշենք, որ Reuters գործակալության տվյալներով՝ Թրամփի դեմ մեղադրական ակտը ներառում է չորս կետ։ ԱՄՆ նախկին նախագահին մեղադրում են կառավարությանը խաբելու և հետաքննելու նպատակով դավադրության, հետաքննությանը խոչընդոտելու, ինչպես նաև ընտրողների արդար ընտրությունների իրավունքի խախտման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...