Պուտինը երկար ժամանակ չի կարողանա պատերազմել Ուկրաինայի դեմ․ Զելենսկի
Վլադիմիր Պուտինը երկար ժամանակ չի կարողանա պատերազմել Ուկրաինայի դեմ: Այս մասին բրազիլական GloboNews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք Ուկրաինան կարող է կրկնել Սիրիայի ճակատագիրը, որտեղ Ռուսաստանը գրեթե 30 տարի «պրոքսի պատերազմ» է վարում, Զելենսկին ասել է․
«Պուտինն այսքան տարի չի ապրի։ Այն տեմպերով, որով նա կռվում է մեզ հետ, նա չի կռվել Սիրիայում։ Չի դիմանա։ Նա կմեռնի, սա լիովին հասկանալի է։ Բայց դա նույնիսկ 10 տարի չի տևի։ Նա այլևս նույն գործիչը չէ»։
Ուկրաինայի ղեկավարը նաև ասել է, որ ներկայումս ամբողջ ռուսական բանակը ռազմաճակատ է նետվել Ուկրաինայի զինված ուժերի դեմ, սակայն նրա ողնաշարն արդեն ոչնչացվել է։ Այժմ, Զելենսկին կարծում է, որ Կրեմլին դադար է պետք, որպեսզի ռեսուրսներ կուտակի և քաղաքական աջակցություն ստանա «գոնե ինչ-որ տեղ աշխարհում»։ Նա խոստացել է, որ Կիևը թույլ չի տա դա։
«Ուկրաինան կգործի։ Մենք թույլ չենք տա, որ նրանք դառնան այնքան ուժեղ, որքան լայնամասշտաբ պատերազմի սկզբում էին»,- ասել է Զելենսկին
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...
ՄԱԿ-ը մեկնաբանել է Կերչի նեղուցում ռուսական լցանավի վրա հարձակումը
ՄԱԿ-ը կողմերին կոչ է անում խուսափել հռետորաբանությունից և հակամարտության սրման տանող քայլերից։ РИА Новости-ին ասել է ՄԱԿ...
Թուրքիայի ԱԳ նախարարն ու Բլինքենը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլին...