Ինչպես է որակել Վագիֆ Խաչատրյանի առևանգումը Արարատ Միրզոյանը
Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգումը նենգ և անընդունելի արարք է ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտմանը, հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ հեռախոսազրույցում։
Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, Արցախ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը, ընդգծել ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել, ոչինչ չի փոխվել․ Ռուբեն Վարդանյան
Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում: Այդ մաին շվեյցարական Swiss Impact w...
Մասնակցելու եմ ավագանու ընտրություններին․ Հովհաննես Ազոյան
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև դերասան Հովհաննես Ազոյանը։ Տեղեկությունը O...
Վարչապետի կոչը՝ Ադրբեջանին․ նոր գրառում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում: «Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը խաղաղո...
Ադրբեջանը հայտնում է ՀՀ քաղաքացու գերեվարման մասին
Օգոստոսի 1-ին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում պետական սահմանապահ ծառայության զինծառայողները բերման են ենթարկել պետա...