Այս տարի Երևանում 210 բակ է հիմնանորոգվելու. հատկացվել է 5.7 միլիարդ դրամ. Տիգրան Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 5 տարի իրականացրել է այն ծրագրերը, որոնց մասին խոսել ենք դեռևս 2017 թվականին։ Այդ բոլոր ծրագրերը մեր քմահաճույքները չեն եղել․ հիմնված են եղել երևանցիների՝ մեզ ասված խոսքի վրա»։ Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսի 15-ից Երևանում այլևս ոչ մի «Գազել» չի երթևեկի՝ որպես տրանսպորտ.
«Մեզ ասել են, որ 1950-70-ականներին, վերջերս նաև պարզվել է, որ 2000-2010-ականներին տեղադրված վերելակները վտանգավոր են։ Եվ վտանգավոր են բազմաթիվ բազմաբնակարան շենքերում, որոնք փոխարինվել են նաև վերջին 5 տարվա ընթացքում։ Հաջորդ մեր հնգամյակի պարագայում ուզում եմ հստակ ֆիքսել, որ մնացյալ բոլոր 3149 վերելակները Երևանում փոխված են լինելու» ,- նշել է նա։
«Մեզ ասել են, որ քաղաքի բակերը լցված են ավտոտնակներով։ Եվ Երևանը միգուցե հարմար է ավտոտնակների, բայց ոչ՝ երևանցիների, երեխաների, հանգստի համար։ Միայն այս տարի հատկացվել է 5,7 միլիարդ դրամ՝ երևանյան բակերում հիմնանորոգումներ իրականացնելու, ավտոտնակները ֆուտբոլի դաշտերով և հանգստի գոտիներով փոխարինելու համար։ Համեմատության համար ասեմ՝ վերջին 10 տարվա հանրագումարում այս մեկ տարվա չափով գումար հատկացված չի եղել»,- ասել է Տիգրան Ավինյանը։
Ավինյանը նաև ընդգծել է՝ այս տարի Երևան քաղաքում 210 բակ է հիմնանորոգվելու»։
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն...
Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու է մեզ․ Վարդան Ոսկանյան
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատար...
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգա...
Լուիս Բոնոն կրկին կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին «Ազատությանը»...