ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական Տագանրոգում ԱԹՍ է ընկել․ հարվածի ժամանակ եղել է պայթյուն, ապա՝ հրդեհ
ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել։ Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն։
Ռոստովի մարզի ղեկավար Վասիլի Գոլուբեւը հայտնել է, որ Դարագանովկա ֆերմայում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով վնասվել են սեփական տան տանիքը և ավտոմեքենա։ Տուժածներ, ըստ մարզպետի, «դեռ չեն արձանագրվել»։ Տեղում աշխատում են ՊՆ մասնագետները։
Նշվում է, որ պարզվում է անօդաչու թռչող սարքի պատկանելությունը։ 161.ru-ի փոխանցմամբ՝ հարվածի ժամանակ առանձնատանը պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել։ Հրապարակման աղբյուրը հայտնել է, որ հրդեհը մարելիս մեկ կին այրվածքներ է ստացել։ Baza Telegram ալիքը պնդում է, որ երկու մարդ վիրավորվել է։ Տեղի բնակիչներից մեկը Beware the News-ին պատմել է, որ անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հրշեջները մարել են կրակը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Տագանրոգի հրթիռակոծման պահը․ կան տուժածներ
Սոցցանցերում տեսանյութ է պտտվում, որում ենթադրաբար պատկերված է հուլիսի 28-ին Տագանրոգում հրթիռի ընկնելու պահը։ Այս մասին...
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծություն՝ Դնեպրում․ ավերվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է երկրի անվտանգության ծառայության շենքը։Երկրի նախ...