ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Տագանրոգի հրթիռակոծման պահը․ կան տուժածներ
Սոցցանցերում տեսանյութ է պտտվում, որում ենթադրաբար պատկերված է հուլիսի 28-ին Տագանրոգում հրթիռի ընկնելու պահը։ Այս մասին գրում է Kommersant-ը։
Ինչպես երևում է ներկայացված կադրերից, տեսաձայնագրությունը կատարվել է մեքենայի տեսաձայնագրիչով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացված է Տագանրոգի վրա հրթիռային հարձակման մասին։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ քաղաքի տարածքում Ուկրաինայից արձակված հրթիռը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից, բեկորներն ընկել են քաղաքի ներսում։ Առողջապահության նախարարությունը հայտնել է 14 տուժածի մասին։ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է նաեւ Ազով քաղաքի մոտ հրթիռի ոչնչացման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծություն՝ Դնեպրում․ ավերվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է երկրի անվտանգության ծառայության շենքը։Երկրի նախ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ՆԳՆ-ն հաստատել է Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծումը
Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Դնեպրի այսօրվա հրթիռակոծման մասին։ Նշվում է, որ բնակելի շենքի վրա ռուսա...