ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծություն՝ Դնեպրում․ ավերվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը
Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում հրթիռային հարվածի հետևանքով ավերվել է երկրի անվտանգության ծառայության շենքը։
Երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Դնեպրում կրակի տակ են հայտնվել ՈՒԱԾ-ի շենքը և ևս մի բարձրահարկ շենք։
«Մենք ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լիակատար պատժի ենթարկվի մեր ժողովրդի դեմ ագրեսիայի և ահաբեկչության համար։ Այս սրիկան պատասխան կտա։ Մենք ամեն ինչ կանենք հանուն արդարության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի վաղ ռուս զինվորական թղթակիցները Telegram ալիքներում գրել էին Դնեպրում ՈՒԱԾ-ի շենքին հասցված հարվածի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 26-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել է Տագանրոգի հրթիռակոծման պահը․ կան տուժածներ
Սոցցանցերում տեսանյութ է պտտվում, որում ենթադրաբար պատկերված է հուլիսի 28-ին Տագանրոգում հրթիռի ընկնելու պահը։ Այս մասին...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խնածախի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին՝ ժամը 20:15-20:30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ՆԳՆ-ն հաստատել է Դնեպրում բնակելի շենքի հրթիռակոծումը
Ուկրաինայի ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Դնեպրի այսօրվա հրթիռակոծման մասին։ Նշվում է, որ բնակելի շենքի վրա ռուսա...