ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի և վիրավորների թիվը աճել է
Կրիվոյ Ռոգի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի: Այս մասին հայտարարել է Դնեպրոպետրովսկի շրջանային վարչակազմի ղեկավար Սերխի Լիսակը։
Մահացածների թվում կա 10-ամյա աղջիկ. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ երեխայի մայրը նույնպես մահացել է։
Լիսակը նաև հայտնել է, որ տուժել է 75 մարդ, այդ թվում՝ վեց երեխա։ 22 տուժած շարունակում է մնալ հիվանդանոցներում, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Զելենսկին ասել է, որ քաղաքում փրկարարական գործողությունը շարունակվում է։ Նրա խոսքով՝ քաղաքը խոցվել է երկու բալիստիկ հրթիռով։
«Աշխատանքը բարդ է՝ շենքի ավերված մուտքի մեջ կառույցի մասեր են ընկել։ Ահաբեկիչները թիրախ են դարձրել նաև համալսարանի շենքը և վարչական շենքը»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։ Նա մանրամասնել է, որ փրկարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 350 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի երկնաքերը ԱԹՍ-ների հարձակումից հետո
Մոսկվա քաղաքում հուլիսի 30-ի գիշերը պայթյուն է որոտացել։ Կիևը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացնե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը հրթիռակոծել է Զելենսկու հայրենի քաղաքը՝ Կրիվոյ Ռոգը. կան տասնյակ վիրավորներ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքն է: Նշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնեցկի գնդակոծության հետևանքով զոհերի և վիրավորների թիվը աճել է
Դոնեցկի Վորոշիլովի և Կույբիշևի շրջանների գնդակոծությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 4, ևս 10 մարդ տուժել է, հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով փորձել է գրոհել Մոսկվայի և Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
Կիևը այսօր վաղ առավոտյան փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացնել Մոսկվայի օբյեկտների ո...