ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը հրթիռակոծել է Զելենսկու հայրենի քաղաքը՝ Կրիվոյ Ռոգը. կան տասնյակ վիրավորներ
Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կրիվոյ Ռոգին, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայրենի քաղաքն է: Նշվում է, որ հրթիռային հարձակման վիրավորների թիվը հասել է 34-ի։ Այս մասին երկուշաբթի՝ հուլիսի 31-ին, հայտարարել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը, փոխանցում է korrespondent.net-ը։
«Հինգ րոպե առաջ կար 31 վիրավոր, հիմա արդեն՝ 34-ը, ևս երկուսը զոհվել են: Բայց փլատակների տակ կարող է ևս մինչև ութ մարդ լինել: Իսկ մեկ հոգի այժմ գտնվում է հիվանդանոցում շատ ծանր վիճակում»,- ասել է Վիլկուլը։
Հուլիսի 31-ի առավոտյան ռուսները հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը։ Սկզբում հաղորդվում էր մեկ զոհի և 10 վիրավորի մասին։ Նախագահ Զելենսկին ֆեյսբուքյան էջում ցուցադրել է Կրիվոյ Ռոգում ռուսական հարվածի հետևանքների տեսանյութը։