ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինայի ԶՈւ-ն անօդաչու թռչող սարքերով փորձել է գրոհել Մոսկվայի և Ղրիմի վրա. ՌԴ ՊՆ
Կիևը այսօր վաղ առավոտյան փորձել է երեք անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացնել Մոսկվայի օբյեկտների ուղղությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Հուլիսի 30-ի առավոտյան կանխվել է Կիևի ռեժիմի կողմից անօդաչու թռչող սարքերով Մոսկվա քաղաքի օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակման փորձը։ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության միջոցներով օդում ոչնչացվել է ուկրաինական մեկ ԱԹՍ։ Եվս երկու անօդաչու սարք ճնշվել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցներով և, կորցնելով կառավարումը, վթարի են ենթարկվել Մոսկվա-Սիթիի ոչ բնակելի շենքերի համալիրի տարածքում», - ասել են ՊՆ-ից ։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով աննշան վնասվել են համալիրի երկու գրասենյակային աշտարակների ճակատները, զոհեր և տուժածներ չկան: Մոսկվա-Սիթի թաղամասում Տեստովսկայա փողոցի երթևեկությունը փակ է, վթարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները:
Բացի այդ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Կիևը կազմակերպել է 25 անօդաչու թռչող սարքերի հարձակում Ղրիմի օբյեկտների վրա: Գերատեսչությունում հստակեցրել են, որ 16 ուկրաինական ԱԹՍ ոչնչացվել Է ՀՕՊ միջոցների կրակով, ևս 9 ԱԹՍ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և նպատակին չհասնելով ՝ կործանվել են Սև ծովի ջրատարածքում և Թարխանկուտ հրվանդանում:
Նշվում է, որ տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոսկվայի երկնաքերը ԱԹՍ-ների հարձակումից հետո
Մոսկվա քաղաքում հուլիսի 30-ի գիշերը պայթյուն է որոտացել։ Կիևը անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացնե...
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետդուման հայտարարել է, որ Կիևը պատասխան կտա Մոսկվայի վրա հարձակման համար
ՌԴ-ի Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման պատասխանատվությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն հրթիռակոծել է Սումիի ուսումնական հաստատությունը․ կան զոհեր և վիրավորներ
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայի Սումի քաղաքի վրա հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 20-ը, հայտնել...