Ռուսաստանն ասել է, թե որ դեպքում իր միջուկային զենքը դուրս կբերի Բելառուսի տարածքից․ Kommersant.ru
Ռուսական մարտավարական միջուկային զենքի դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանին նպատակաուղղված խարխլելու ապակառուցողական կուրսից։ Այս մասին գրում է Kommersant.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկի հայտարարությանը:
Նա միջուկային զենքի տեղակայումն անվանել է պատասխան «ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի ապակայունացնող միջուկային քաղաքականությանը»։
«Այս առումով, ռուսական մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ դուրսբերումը Բելառուսի տարածքից հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանի և Բելառուսի անվտանգությունը նպատակաուղղված խաթարելու իրենց ապակառուցողական կուրսից։ Դա ենթադրում է ամերիկյան ամբողջ միջուկային զենքի ամբողջական դուրսբերում ԱՄՆ տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացումով»,- ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է Պոլիշչուկը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու որոշման մասին հայտարարել է մարտի 25-ին։ Այն կտեղափոխվի միութենական պետության արևմտյան սահմաններ։ Ըստ պայմանագրի՝ միջուկային զենք կիրառելու որոշումը մնում է ռուսական կողմին։ Հուլիսի 7-8-ը պետք է ավարտվեին զենքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը դատապարտել են Ռուսաստանի իշխանությունների որոշումը:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքում Ադրբեջանը կարող է ցանկացած գործողություն ձեռնարկել․ Թուրքիայի ԱԳ նախարար
Լաչինի միջանցքն Ադրբեջանի ինքնիշխան տարածքի բաղկացուցիչ մասն է և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ցանկացած գործողություն...
Միջազգային հանրությունը ո՛չ անջատելու է, ո՛չ էլ՝ փրկելու է մեզ․ Վարդան Ոսկանյան
«Միջազգային կառույցները», «միջազգային հանրությունը», «անջատում հանուն փրկության» և նմանատիպ այլ արտահայտություններ դատար...
Նրան քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
«Մեշելի դեպքերի առնչությամբ կալանավորված Վագիֆ Խաչատրյանին քրեական պատասխանատվության ենթարկելը համապատասխանում է միջազգա...
Լուիս Բոնոն կրկին կայցելի տարածաշրջան
Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այս մասին «Ազատությանը»...