Պեսկովը մեկնաբանել է Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումը
Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ հուլիսի 30-ին, հաստատում է «Կիևի ռեժիմի» էությունը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչ դրոններն են կիրակի օրը հարձակվել մայրաքաղաքի վրա: Կիևի կողմից ահաբեկչական գործողությունների փորձերը և Ուկրաինայի զինված ուժերի հարվածները Ռուսաստանի տարածքում քաղաքացիական օբյեկտներին նա անվանել է «հուսահատության գործողություններ՝ ռազմաճակատում ճակատում անհաջողությունների ֆոնին»:
«Այդ ահաբեկչական հարվածներն ուղղված են հենց քաղաքացիական, հենց ինչ-որ սոցիալական նպատակների։ Դա զզվելի է, դրա դեմ շարունակելու ենք պայքարել։ Իհարկե, Կիևի ռեժիմը ինչ-որ հաջողությունների մասին միանշանակ խոսելու բան չունի»,-ասել է Պեսկովը։
Հուլիսի 30-ին «Մոսկվա Սիթիի» երկու աշտարակների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել: Արդյունքում վնասվել են գործարար կենտրոնի երկու գրասենյակային աշտարակների ճակատները, տուժածներ չկան:
ՌԴ ՊՆ-ն կատարվածը ահաբեկչություն է անվանել։ Այնտեղ հստակեցրել են, որ մեկ ԱԹՍ ոչնչացվել է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցներով՝ Մոսկվայի մարզի Օդինցովո շրջանի երկնքում։ Եվս երկու ԱԹՍ ճնշել են ռադիոԷլեկտրոնային պայքարի միջոցները, ինչից հետո դրանք կորցրել են կառավարումը և ընկել են «Մոսկվա-Սիթի» համալիրի տարածքում: