Մեղրիում ոչնչացրել ենք հակառակորդին, ՌԴ սահմանապահ զորքերի հետ համագործակցություն ենք հաստատել․ Տոնոյան
Մեղիրում լինելու հիմնավորության գնահատականը պետք է տա այդ ժամանակվա իմ վերադասը։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այսպես է արձագանքել ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իրեն ուղղված հարցին, թե հոկտեմբերի 21-29-ն ի՞նչ էր անում Մեղիրում, արդյոք հիմնավոր էր այդ օրերին ոչ թե ՊՆ-ում, այլ՝ Մեղրիում գտնվելը։
«ՀՀ պետական սահմանից ընդամենը 2-3 կմ հեռավորության վրա ունեինք մեծ քանակությամբ զոհեր՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ զորահավաքային ռեսուրսի, կամավորական ջոկատների շրջանակում։ Վիրավորների թվում էր Մեղրիի գնդի հրամանատարը։ Պաշտպանության նախարարի հայտնվելը Մեղրիում բավականին մեծ ազդեցությունը ունեցավ և՛ բնակչության վրա, և՛ զորքի։ Կան փաստեր, որ ստորաբաժանումները բավականին հաջող են գործել այդ ուղղությամբ՝ դարանակալելով և ոչնչացնելով հակառակորդին»,- նշել է նա։
Տոնոյանը պատմեց, որ իր աչքով է տեսել, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը։
«Տեղում գտնվող ՌԴ սահմանապահ զորքի հետ շատ լուրջ համագործակցություն հաստատվեց»,- հավելել է նա։