Դանիան և Շվեդիան քննարկում են Ղուրանի այրման արգելքը
Դանիայի և Շվեդիայի կառավարությունները քննարկում են, թե ինչպես, առանց խոսքի և կարծիքի ազատության իրենց հիմնարար սկզբունքները խախտելու, արգելել կամ սահմանափակել Ղուրանի և այլ կրոնական տեքստերի հրապարակային այրումը: Նման մի քանի գործողությունները վերջին շրջանում լուրջ խնդիրներ են առաջացրել երկու երկրների համար։
Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկկե Ռասմուսենը կիրակի դանիական DR հեռուստաալիքին ասել է, որ կառավարությունը պատրաստվում է օրինական ճանապարհ գտնել մուսուլմանական դեսպանատների առջև Ղուրանի այրումն արգելելու համար։
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ իր կառավարությունը նույնպես ուղիներ է փնտրում նման գործողություններն արգելելու համար, և որ ինքը քննարկում է այդ հարցը դանիացի գործընկեր Մետե Ֆրեդերիկսենի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով օրեցօր վատթարացող իրավիճակին։ Հայտարարությ...
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...