Պուտինը տեղեկացվել է Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին․ Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացվել է Մոսկվայի շրջանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե», - ասել է Պեսկովը գործակալությանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը զեկույց ստացե՞լ է տեղի ունեցածի մասին:
Հուլիսի 30-ի առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը երեք անօդաչու սարքերով փորձում են գրոհել Մոսկվայի վրա։ Գերատեսչությունից հայտնել են, որ Մոսկվայի մարզի Օդինցովոյի շրջանի տարածքում հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից օդում ոչնչացվել է մեկ ուկրաինական անօդաչու թռչող սարք, ևս երկուսը ճնշվել են էլեկտրոնային պատերազմի միջոցով, դրանք կործանվել են Մոսկվայի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանում...
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությո...
Ադրբեջանը կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյ...
«Ռուսաստանն Ուկրաինայի խնդրանքով է դուրս բերել զորքերը Կիևի մերձակայքից»․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Կիևի մերձակայքից Ուկրաինայի խնդրանքով։Ա...