Ռուսաստանը աֆրիկյան երկրներին ընդհանուր 23 մլրդ դոլարի պարտք է ներել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի երկրորդ օրը, ասել է, որ երկրները կապված են բարեկամական սերտ կապերով։ Նա նշել է, որ Մոսկվան աֆրիկյան երկրներին ընդհանուր առմամբ 23 մլրդ դոլարի պարտք է ներել, գրում է kommersant.ru-ն։
Ըստ Պուտինի՝ Մոսկվան մտադիր է շարունակել օգնել աֆրիկյան մայրցամաքի զարգացմանը և մոտ 90 մլն դոլար կհատկացնի աֆրիկյան երկրներին այդ նպատակով:
«Ռուսաստանը մասնակցում է աֆրիկյան երկրների պարտքի բեռը մեղմելու ջանքերին։ Մինչ օրս մեր կողմից ներված ընդհանուր պարտքը կազմում է 23 մլրդ դոլար։ Աֆրիկյան երկրների խնդրանքով մենք ավելի քան 90 միլիոն կհատկացնենք զարգացման նպատակների համար»,- ասել է պետության ղեկավարը։
Նշենք, որ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը ավելի վաղ ՌԲԿ-ին ասել էր, որ 1992 թվականից սկսած Ռուսաստանը ներել է մոտ 152 միլիարդ դոլարի պարտք տարբեր երկրներին։ Պաշտոնապես Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն հաստատել այս տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...
Հրաչյա Սարգսյանի նշանակումն անակնկալի է բերել ՊՆ աշխատակիցներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երբ պաշտոնական լրահոսում հայտնվեց տեղեկություն, որ Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ն...