Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ միջոցներ ձեռնարկել․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Տագանրոգի հրթիռակոծության մասին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի կողմից Տագանրոգի հրթիռակոծությունից և Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խստորեն դատապարտում ենք Կիևի ռեժիմի՝ քաղաքացիական բնակչության և խաղաղ ենթակառուցվածքների դեմ ուղղված հերթական հանցավոր գործողությունները։ Դրանք ակնհայտորեն ռազմական նշանակություն չունեին։ Միջազգային հանրությանը և կազմակերպություններին կոչ ենք անում հանդես գալ Ուկրաինայի իշխանությունների կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման դատապարտմամբ»,-նշված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 28-ի առավոտյան «կանխվել է Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»: ՀՕՊ միջոցներով ԱԹՍ-ն ոչնչացվել էր։
ՌԴ ՊՆ-ն նաև հայտնել էր, որ կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։ Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում։
Բացի դա նշվում էր, որ «հուլիսի 28-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման կրկնակի փորձ է կատարվել՝ հարվածային տարբերակի վերածված ՀՕՊ համակարգի Ս-200 զենիթային հրթիռով»:
Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը որսացել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են ամայի տեղանքում։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...