Պուտինը հրաժարվում է Էրդողանի հետ հացահատիկի գործարքի շուրջ բանակցություններից․ WSJ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խնդրանքը՝ քննարկել հացահատիկի գործարքի վերականգնման հարցը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ հեռախոսազրույցը, որը պնդել է Թուրքիայի ղեկավարը, դեռ չի կայացել։ Թուրք պաշտոնյաները շարունակում են դիմել երկխոսության այլ ուղիների:
Նախկին ավագ դիվանագետ Գյուլրու Գեզերը, ով աշխատում էր Մոսկվայում Թուրքիայի դեսպանատանը, ասել է, որ չի կարծում, թե «Պուտինը նախկինի պես չի վստահում Էրդողանին»։
Նրա կարծիքով՝ ռուսական կողմը և հատկապես Կրեմլը «կասկածի տակ են դնում Թուրքիայի նախագահի մտածելակերպը»։ Գեզերը նաև արտասովոր է անվանել այն, որ Ռուսաստանի ղեկավարը «չի պատասխանում (օտարերկրյա պետությունների ղեկավարների) զանգերին»:
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ այդ հարցը մանրամասն կքննարկի Պուտինի հետ և կապահովի հացահատիկի գործարքի շարունակությունը։
Մինչ այս ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին ասել էր, որ Ռուսաստանը կվերադառնա հացահատիկի գործարքին, հենց որ Արեւմուտքը կատարի յոթ պայման։
Ավելի վաղ Եվրամիությունը պահանջել էր վերսկսել հացահատիկի գործարքը։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...