Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ Լաչինի միջանցքի արգելափակման մասին
ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։
«Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշմանը, որպեսզի Ադրբեջանն ապահովի Լաչինի միջանցքով երկկողմանի անխոչընդոտ տեղաշարժը»,- ասված է ՀՀ-ում Բրիտանիայի դեսպանատան հաղորդագրության մեջ։
Բրիտանական դեսպանատան քաղաքական և մամուլի հարցերով բաժնի ղեկավար Քրիս Փերքինսն այսօր միացել էր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին՝ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ այցելելու Սյունիք։
Նմանատիպ հոդվածներ
Օտարերկրյա քաղաքական գործիչները՝ Արցախում հումանիտար ճգնաժամի, Լաչինի միջանցքի և Կարմի Խաչի գործունեության մասին
Ադրբեջանն արգելում է բեռնատարների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ հայտարարելով, թե Հայաստանը սադրանքի է դիմում։ Արցախում ստեղծվ...
Ռուսական կողմին նախապես տեղեկացրել ենք օգնություն ուղարկելու մասին․ Վահան Կոստանյան․ «Ազատություն»
Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե հումանիտար բեռ ուղարկելո...
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Բաքվի՝ Աղդամով ապրանքներ մատակարարելու պատրաստակամությունը, բայց դա Լաչինի միջանցքի բացման...
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու որոշմանը: «Մենք չեն...