Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացնում ենք առաջին հերթին քաղաքացիների համար․ Փաշինյան
Մենք դատավորների աշխատավարձերը բարձրացնում ենք թոշակների ու նվազագույն աշխատավարձերի բարձրացումից հետո, բայց այնուամենայնիվ ուզում եմ շեշտել, որ մենք դատավորների և ընդհանրապես պաշտոնյաների աշխատավարձը առաջին հերթին բարձրացնում ենք քաղաքացիների համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քաղաքացիներն են, որ օգտվում են պաշտոնյաների ծառայությունից։ Դատական համակարգում աշխատավարձի բարձրացումը մեր շարունակական քաղաքականությունն է։ Ժամանակին, երբ ստեղծում էինք Հակակոռուպցիոն դատարանը, այդ դատարանի աշխատավարձերի նոր սանդղակ էինք սահմանում։
Այն ժամանակ կար մտահոգություն, որ անհամաչափություն ենք ստեղծում, բայց այդ նշաձողը սահմանում էինք հետագայում այլ օղակներում այդ աստիճանին հասնելու համար, ինչը ըստ էության անում ենք»,- ասաց նա։
Փաշինյանը նշեց նաև, որ շուտով կանդրադառնան նաև Վերաքննիչ դատարանների դատավորների աշխատավարձերի բարձրացմանը՝ կախված բյուջետային հանարվորություններից:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի ներգրավմամբ արագընթաց երթուղի ստեղծելու ուղղությամբ
Հայաստանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղ...