Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը. կա տուժած

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Առինջի կամարի մոտ բախվել են BMW-ն ու Range Rover-ը. կա տուժած
Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են 70-ամյա Հենրիկ Հ.-ի վարած ռուսական համարանիշներով Range Rover-ն ու…

Այսօր՝ հուլիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 11:10-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են 70-ամյա Հենրիկ Հ.-ի վարած ռուսական համարանիշներով Range Rover-ն ու 24-ամյա Գևորգ Վ.-ի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

 

Նշվում է, որ օպերատիվորեն դեպք վայր են ժամանել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել տուժած քաղաքացու։ Վերջինս այդ պահին հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

 

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

 

Աղբյուրի հաղորդմամբ՝ երկորրդ անգամ ժամանած շտապօգնության ավտոմեքենան 1 հոգու տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 

 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում վիրավորի ինքնությունը: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

[75527a0358eb59a2dea9ed7853424ab4.jpg]

 

[695d2d08e70b89e69bedc9aed07c4df6.jpg]

 

[3ccadfc1458a34e0e0ce6b75f21e89e4.jpg]

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250