ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բյուրականի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ննջասենյակում մոխրացած դի է հայտնաբվերել
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրական գյուղի 18-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել Արագածոտնի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջները մարել են 32 հասցեում գտնվող տանը առաջացած հրդեհը, որտեղ երկրորդ հարկում հայտնաբերել են մոխրացած դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ննջասենյակում հայտնաբերված դին նույն տան բնակիչ 49-ամյա Երջանիկ Պ.-ն: Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: