Քաղաքականություն
Ցուցադրաբար բեռնատարներ Լաչինի անցակետ ուղարկելու փոխարեն Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները. Հաջիև
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը ԵՄ երկրների, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի դեսպանների մասնակցությամբ հանդիպումից հետո թվիթերյան իր էջում անդրադարձել է Ստեփանակերտ հումանիտար բեռի ուղարկմանը։
«Թատրոնի տեսարանների և բեռնատարներ Լաչինի անցակետ ուղարկելու փոխարեն՝ Հայաստանը պետք է դադարեցնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»,- ասել է Հիքմեթ Հաջիևը՝ նշելով, թե Հայաստանը պետք է դուրս բերի «իր ուժերի տարրերն Ադրբեջանի Ղարաբաղի շրջանից ու դադարեցնի ապօրինի խամաճիկ ռեժիմի ֆինանսավորումը»։
Ալիևի օգնականը նաև նշել է, թե «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղում բոլոր անօրինական ուժերի զինաթափումը»։
Նմանատիպ հոդվածներ
Աղդամի երթուղին չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք. Բորել
ԼՂ ուղարկված սննդամթերքը բացառապես մարդասիրական նպատակներով է. Նիկոլ Փաշինյան
Արցախը և Արցախի ժողովուրդը չեն կարող լինել Ադրբեջանի կազմում․ Գուրգեն Ներսիսյան
Ես կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին ավելի զգույշ լինել իրենց հայտարարություններում․ Արայիկ Հարությունյան
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրենք ոչ ընտրվել են, ոչ էլ՝ հաղթել. Իշխան Սաղաթելյան
Ավելի լավ կլինի, եթե ընդդիմությունը չգա խորհրդարան. Ռուբինյան
1.0