Սմարթֆոնները պետք է արգելվեն դպրոցներում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչը
Սմարթֆոնները պետք է արգելվեն դպրոցներում՝ դասապրոցեսի ընթացքում առաջացող խնդիրները վերացնելու, ուսուցումը բարելավելու և երեխաներին կիբերհարձակումներից պաշտպանելու համար, ասվում է ՄԱԿ-ի զեկույցում: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի գործակալության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պնդմամբ՝ ապացույցներ կան, որ բջջային հեռախոսի չափից ավելի օգտագործումը կապված է կրթական արդյունավետության նվազման հետ, և որ դա բացասաբար է անդրադառնում երեխաների հուզական կայունության վրա:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սմարթֆոնների արգելման կոչը հստակ ուղերձ է առ այն, որ թվային տեխնոլոգիաները որպես ամբողջություն, ներառյալ արհեստական բանականությունը, միշտ պետք է ենթարկվեն կրթության «մարդակենտրոն տեսլականին» և երբեք չփոխարինեն ուսուցիչների հետ առերես շփումը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն համապատասխան քաղաքականություն մշակողներին նախազգուշացրել է թվային տեխնոլոգիաների չմտածված ընդգրկման առնչությամբ՝ պնդելով, որ դրա դրական ազդեցությունը ուսման արդյունքների և տնտեսական արդյունավետության վրա կարող է գերագնահատվել, և միշտ չէ, որ նորը նշանակում է ավելի լավը:
«Ոչ բոլոր փոփոխություններն են առաջընթաց: Այն, որ ինչ-որ բան կարելի է անել, չի նշանակում, որ դա պետք է արվի»,- ասվում է զեկույցում:
«Թվային հեղափոխությունն ահռելի ներուժ ունի, սակայն ուշադրություն պետք է դարձնել կրթության մեջ այն օգտագործելու ձևին», - ասել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն:
Աշակերտների կողմից թվային տեխնոլոգիաների չափից ավելի կամ ոչ պատշաճ օգտագործումը դասարանում և տանը, լինի դա սմարթֆոն, պլանշետ կամ նոութբուք, կարող է շեղել, խանգարել և վնասակար ազդեցություն ունենալ ուսման վրա, ասվում է զեկույցում: Դրանում մեջբերվել են միջազգային գնահատման մեծածավալ տվյալներ, որոնք ցույց են տալիս «բացասական կապը» թվային տեխնոլոգիաների չափից ավելի օգտագործման և ուսանողների կատարողականի միջև:
Հիմնվելով աշխարհի 200 կրթական համակարգերի վերլուծության վրա՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գնահատել է, որ յուրաքանչյուր վեցերորդ երկիր արգելել է սմարթֆոնները դպրոցում: Դրանց թվում են Ֆրանսիան և Նիդեռլանդները։
Այս ամիս հայտարարելով արգելքի մասին՝ Նիդեռլանդների կրթության նախարար Ռոբերթ Դեյկգրաֆն ասել է. «Ուսանողները պետք է կարողանան կենտրոնանալ և լավ սովորելու հնարավորություն ունենան, մինչդեռ բջջային հեռախոսները խանգարում են, ինչի մասին վկայում են գիտական հետազոտությունները։ Մենք պետք է պաշտպանենք ուսանողներին սրանից»:
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
«Ամաչեցի, որ 56 տարեկանում երեխա եմ ունեցել»․ հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...
Արցախից հայտարարում են՝ «ԿԽ Աղդամով մուտքը միայն մեկ դեպքում կարող ենք ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»
«Կարմիր խաչի Աղդամով մուտքն Արցախ միայն մեկ դեպքում ենք կարող ընդունել՝ Վագիֆ Խաչատրյանին հետ բերելուց»։ Այս մասին հայտա...