Իրանի «Azad» իսլամական համալսարանում բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին
Իրանի «Azad իսլամական համալսարանի Թեհրանի կենտրոնական մասնաճյուղը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ բացվել է Հայոց լեզվի և գրականության բաժին, իսկ դիմորդների ընդունելությունը կանցկացվի առանց քննության։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ հուլիսի 24-ին Իրանի Ազգային հետազոտական ինստիտուտի տնօրեն Էքբեր Բաբային հայտարարել էր, որ Իրանի սահմանադրության 15-րդ հոդվածի համաձայն՝ միայն հայերը իրավունք ունեն մայրենի լեզվով կրթություն ստանալու։ Նա նաև հավելել է, որ վերոհիշյալ հոդվածում տեղական լեզուների ուսուցման մասին գրառումը սխալ է ընկալվել, դա վերաբերում է միայն հայերին, իսկ թուրքերին՝ ոչ։
Վերոհիշյալ համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժնի բացման մասին լուրը թուրքական մամուլում դժգոհության տեղիք է տվել։ Այն մեկնաբանվել է հետևյալ կերպ՝ Իրանը, հարավում ապրող ադրբեջանցիներին և քաշքայ թուրքերին թույլ չի տալիս սեփական լեզվով կրթություն ստանալ, այնինչ «Azad» իսլամական համալսարանում Հայոց լեզվի և գրականության բաժին է բացում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքական մամուլն անդրադարձել է Անիի ավերակներին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի (UNESCO) համաշխարհային ժառանգության ցանկում ներառված միջնադարյան հայկական քաղաքամայր Անին հերթական անգամ հայտ...
«Ամաչեցի, որ 56 տարեկանում երեխա եմ ունեցել»․ հայտնաբերվել է պոլիէթիլենի տոպրակով մատուռում նորածնին լքած մայրը
Իրավապահները հայտնաբերել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի մատուռի մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ նորածին տղա...
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է. «Կարևորում ենք Միավորված ազգերի կազմակերպության, Եվրամիությա...
Վերջ տվեք պատճառաբանություններին կամ մի խանգարեք․ Արցախի պետնախարարը կոչով դիմում է բոլորին
Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժումը այսօրվանից կծավալվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Այս մասին գրում է Արցա...