Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հարցազրույց է տվել իրանական Tasnim լրատվականին։ Փոխխոսնակն ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Ըստ Տոլստոյի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն նաև Ռուսաստանի գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ:
Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը՝ Պետդումայի փոխնախագահն նշել է, որ Ռուսաստանը չի կարող դրականորեն ընդունել դա։
«Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց առանց Ուկրաինայի»,- հավելել է նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
Նա նաև անդրադարձել է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև կապերը վերականգնելու վերաբերյալ վերջերս ձեռք բերված պայմանավորվածության մասին հարցին՝ Տոլստոյն ասել է.
«Մենք շատ գոհ ենք, որ նման համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Իրանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից սկսվելու է թույլատրելի գնից բարձր գնով վաճառվող ապրանքը հարկադրաբար վերցնելու գործընթացը. Գուրգեն Ներսիսյան
Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մ...
Արթուր Թովմասյանը հրաժարական կտա՞․ պարզաբանում է Մետաքսե Հակոբյանը
Մի քանի ժամ է, ինչ մամուլում տեղեկություններ են տարածվում, իբրև թե ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել: Au...
Ադրբեջանում կրկին հիստերիայի մեջ են․ ԱԳՆ-ի էմոցիոնալ հայտարարությունը
«Հայաստանը, որը չի կարողանում հաշտվել Ադրբեջանի Հանրապետության կողմից իր սահմանները վերահսկելու և հայկական սադրանքները կ...
Ջանքերը պետք է կենտրոնացնել Հայաստանն Արցախին կապող միջանցքի անխափան գործելու ուղղությամբ․ Տիգրան Աբրահամյան
Եթե նույնիսկ Կոռնիձոր հասած հումանիտար բեռը մուտք գործի Արցախ, ապա դա ընդամենը 2 օրվա խնդիր է լուծելու: Այս մասին իր ֆեյ...