ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, պարզ է. Փաշինյան
Ես չեմ ցանկանում ընդհանրապես նման սցենար քննարկել, ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե եթե հանկարծ Արցախում ծավալուն ռազմական գործողություններ սկսվեն, ո՞րը կլինի ՀՀ գործողությունը։
«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսվեն», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իր՝ նախկինում արած հայտարարությանը, թե քանի դեռ խաղաղության պայմանագիր չկա, պատերազմի հավանականությունը շատ մեծ է, Փաշինյանն արձագանքել է.
«Սա ֆիքսենք, բայց մյուս կողմից էլ ասվում է, թե կա շարժում՝ Հայաստանի վարչապետին արգելելու խաղաղության պայմանագիր ստորագրել։ Չեմ ուզում շատ վատ օրինակներ բերել, Խորհրդային Միությունն ու Գերմանիան իրար հետ խաղաղության պայմանագիր ստորագրեցին, հետո կարճ ժամանակ անց պատերազմ սկսվեց։ Նման իրավիճակներ պատմության մեջ եղել են։ Մեր ամենամեծ մտահոգությունն այն է, որ ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանգիր, որը խաղաղություն ապահովելու հնարավինս մեծ շանսեր ունենա։ Ոչ միայն բուն խաղաղության պայմանագրի ստորագրումը, այլև դրա իրականացումը կապահովվի խաղաղություն։
Մեր մտահոգությունն ինչ է՝ նույնիսկ այդ պարագայում կարող է չապահովվել խաղաղությունը, որովհետև եթե կողմերից մեկն անընդհատ խոսում է ագրեսիվ տոնայնությամբ, ատելության քարոզ է տանում, դա էլ խաղաղությանը նպաստող գործոն չէ։ Այն, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն՝ պարզ է, բայց խաղաղության պայմանագրի բացակայությունն էլ կրկնապատկում է պատերազմի հավանականությունը, դա էլ է փաստ»,- նշել է Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկե՞լ եք Արցախը Ռուսաստանի կազմում ներառելու հարցը. լրագրողը` Փաշինյանին
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Լրագրողի այն հարցին, թե քննարկվե՞լ է Արցախը Ռուսաստանի կազմում նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորի սկանդալային խոստովանությունը
Այսօր խորհրդարանում 2024 թվականի բյուջեի նախագծի ծրագրերի ու ցուցանիշների վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինված ուժերը պատրաստ էին իրենցից երկու-երեք անգամ գերազանցող ուժի դիմակայելու. Տոնոյան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին: «Հաշվի առնելով, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒնենք աղբահանության խնդիր. Ավինյանին հայտնեցին պատճառը
Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Ավինյանն անդադարձավ աղբահանության խնդրին և հետաքրք...