Որո՞նք են Արցախի նախագահի ակնարկած հաջորդ քայլերը․ մանրամասնել է խոսնակը
Այսօր՝ հուլիսի 25-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հրավիրված համաժողովրդական հանրահավաքով ամփոփվելու է Արցախի ապաշրջափակման համար պայքարի հերթական փուլը: Այս մասին «Արցախպրես»-ի հարցին ի պատասխան, թե Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից հայտարարված մեկշաբաթյա նստացույցի արդյունքներն ինչպիսի՞ն են և Նախագահի ակնարկած հաջորդ քայլերը որո՞նք են՝ ասել է Նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը:
«Նախագահ Հարությունյանը մեկշաբաթյա նստացույցի ընթացքում ունեցել է մի շարք հանդիպումներ, քննարկումներ, հեռախոսազրույցներ: Երեկ նախագահը նստացույցի շարժառիթ հանդիսացած իրավիճակի, Արցախում ստեղծված հումանիտար աղետի, հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ շուրջ երկու ժամանոց ասուլիս է ունեցել օտարերկրյա և սփյուռքյան լրատվամիջոցների հետ:
Մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկումները նվիրված են եղել ստեղծված իրավիճակին համարժեք քայլերի և լուծումների հստակեցմանը: Հուլիսի 26-ին, ամփոփելով նստացույցի, հանրահավաքի և մի շարք այլ ընթացիկ զարգացումների միջանկյալ արդյունքները, Արցախի Հանրապետության նախագահը հանդես կգա հայտարարությամբ՝ հետագա քայլերի մասին»,- ասել է Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...