Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ում Խաչատուրյանի աշխատասենյակում է. իրեն ապահով է զգում. «Ժողովուրդ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա հունիսից փոխել է աշխատավայրը՝ տեղափոխվելով Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: Բանն այն է, որ կառավարության շենքում հերթական վերանորոգումն է իրականացվում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականին էր կապիտալ վերանորոգվել այդ շենքը՝ ծախսվելով 124.5 մլն դրամ կամ մոտ 325 հազար ԱՄՆ դոլար։ Իհարկե, դրանից հետո էլ բազմաթիվ փոփոխություններ ու վերանորոգումներ է տեսել կառավարության այս մասնաշենքը. անցած տարեվերջին տեղադրվել է մոտ 16 մլն դրամանոց վերելակ, գնվել են թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ:
Եվս 17,5 մլն դրամ էլ տրամադրվել էր կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար: Եւ այսքանից հետո կրկին հայրենի իշխանությունները որոշել են վերանորոգման աշխատանքներ անել: Ինչպես երեւում է, Նիկոլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում շատ ապահով է զգում, եւ չի բացառվում՝ որոշի կրկին հաստատվել այդ մասնաշենքում», - գրում է օրաթերթը:
Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ Փաշինյանին նրա անվտանգության աշխատակիցներն ասել են, որ կառավարության շենքի մոտ հաճախակի իրականացվող բողոքի ակցիաները շատ մոտ են լինում, և շենք մտնելն ավելի հեշտ է, ինչի համար էլ Փաշինյանն իրեն Բաղրամյան 26-ում ապահով է զգում: Բայց այդ իրավիճակում անհարմարություններ են առաջացել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մասով, քանի որ հենց նրա աշխատասենյակում է տեղավորվել է Նիկոլ Փաշինյանը. Խաչատուրյանը այլ աշխատասենյակ է գնացել:
Օրաթերթը վարչապետի աշխատակազմից փորձել է պարզել, թե երբ կավարտվի Կառավարության շենքում վարչապետի աշխատասենյակի վերանորոգումը, ու արդյոք նպատակ ունի Փաշինյանը մնալ Բաղրամյան 26-ում:
«Վարչապետի աշխատակազմի վարչական շենքում ներկայումս ընթացող նորոգման աշխատանքների պայմանագրերը օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակվել են… Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո վարչապետը գործունեությունը կշարունակի Կառավարության շենքում»,- փոխանցել են կառավարությունից։
Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ վերանորոգումը սկսվել է 2023 թվականի մայիսի 8-ին և ավարտին կհասցվի սեպտեմբերի 5-ին:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...