ԼՂ-ին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության․ Լավրովը՝ Բայրամովին
Ցանկանում ենք այսօրվա հանդիպումը օգտագործել մեր տարածաշրջանի կարևորագույն խնդիրներից մեկը լուծելու համար, նկատի ունեմ Հարավային Կովկասի երկարաժամկետ կայունացումը։ Ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման բացման խոսքում։
«Համոզված ենք, որ դրան հասնելու ամենակարճ ճանապարհը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների (1, 2, 3, 4) գործող եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների իրականացումն է։ Մի շարք լրացուցիչ փաստաթղթեր են պատրաստվում մեր ղեկավարների կողմից քննարկման համար»,- շարունակել է Լավրովը։
Լավրովը նաև խոսել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով պայմանավորվածությունների իրականացմանն ուշադրություն դարձնելու մասին․
«Մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրան, այդ թվում՝ հարթակ տրամադրելով ստորագրման համար»։
«Բայց Լեռնային Ղարաբաղին և դրա հետ կապված ամեն ինչին առնչվող այլ հարցերն արժանի են կանոնավոր ուշադրության։ Նկատի ունեմ հումանիտար իրավիճակը, որն այժմ մեծ ուշադրություն և մեկնաբանություններ է գրավում միջազգային հանրության շրջանում։ Մենք գնահատում ենք, որ մեր ադրբեջանցի բարեկամները հասկանում են Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Սա կենտրոնական հարցերից մեկն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև անդրադարձել է երկկողմ հարաբերություններին․
«Թե ինչպես են իրականացվում մեր նախագահների միջև կանոնավոր շփումների ընթացքում ամենաբարձր մակարդակով ընդունված որոշումները։ Ռուս-ադրբեջանական հարաբերություններն աստիճանաբար զարգանում են»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...