ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է իմփիչմենթի հետաքննություն սկսել Բայդենի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է հետաքննություն սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար՝ արտասահմանում նրա ընտանիքի` կոռուպցիոն սխեմաներում ներքաշված լինելու պատճառով։ Այս մասին հայտարարել է պալատի խոսնակ Քևին Մաքքարթին՝ Fox News հեռուստաալիքի եթերում։
«Երբ Բայդենն իր թեկնածությունն էր քվեարկության առաջադրել նախագահի պաշտոնում, նա ամերիկացիներին ասաց՝ երբեք չի խոսել բիզնեսի մասին: Նա ասաց, որ իր ընտանիքը ոչ մի դոլար չի ստացել Չինաստանից, բայց հիմա մենք ապացուցեցինք, որ դա ճիշտ չէ, - ասել է նա։
ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակի խոսքով՝ Բայդենն օգտագործում է այնպիսի հնարքներ, որոնք ամերիկյան քաղաքականությունը «չի տեսել Ռիչարդ Նիքսոնի ժամանակներից ի վեր»։ Մաքքարթին մեղադրել է Բայդենին՝ կառավարությունն իր ձեռքին «զենք դարձնելու» մեջ՝ ի շահ սեփական ընտանիքի։
Նա հույս է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատը «գործը կհասցնի ավարտին՝ իմփիչմենթի հետաքննությանը, ինչպես ենթադրում է ԱՄՆ սահմանադրությունը», որպեսզի ստանա բոլոր հարցերի պատասխանները։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հաստատել է Ղրիմի գործողության հաղթական ավարտի ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով մայիսի 12-ը հաստատվում է որպես խորհրդային զորքերի կողմից Ղրի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչ...
Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ
ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հարցազրույց է տվել իրանական Tasnim լրատվականին։ Փոխխոսնակն ասել է, որ&n...
Ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թո...