Ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունը Թուրքիայի հետ․ Վահագն Խաչատուրյան
Հայաստանը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևանների հետ, դրա համար էլ ՀՀ կառավարությունը բռնել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհը։ Այս մասին իտալական «La Repubblica» պարբերականի հետ զրույցում ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում։
«Ես ուրախ եմ, որ այսքան տարի անց մենք վերսկսել ենք երկխոսությունն Անկարայի հետ։ Մենք պետք է ապագային նայենք և տեսնենք, թե ինչպիսի տարածաշրջան ենք ցանկանում թողնել մեր երեխաներին: Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի»,- նշել է Խաչատուրյանը։
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու և հարևանների հետ հավասարակշռված ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման դիրքորոշմանը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հաստատել է Ղրիմի գործողության հաղթական ավարտի ամսաթիվը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով մայիսի 12-ը հաստատվում է որպես խորհրդային զորքերի կողմից Ղրի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սերժ Թանկյանը և շոու բիզնեսի այլ աշխարհահռչակ ներկայացուցիչներ բաց նամակով դիմել են Ադրբեջանին
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը բաց նամակ է հրապարակել՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչ...
ՌԴ ԱԳՆ-ն Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը «միջազգային ահաբեկչություն» է որակել
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Մոսկվայում շենքերի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակո...
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է իմփիչմենթի հետաքննություն սկսել Բայդենի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մտադիր է հետաքննություն սկսել նախագահ Ջո Բայդենին իմփիչմենթ հայտնելու համար՝ արտաս...