Ադրբեջանցիները շարունակում են մնալ Տեղում առաջխաղացած դիրքերում․ Փաշինյան
Տեղ գյուղում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները առաջխաղացած դիրքերում են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին։
Ավելի վաղ լրագրողի դիտարկմանն ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Արցախի ֆինասավորումը լծակ չէ, ուղղակի իրողություն է, որը պետք չէ մոռանալ։
«Ինչքան անհրաժեշտ լինի, մենք կանգնած ենք Լեռնային Ղարաբաղի մեր քույրերի և եղբայրների կողքին։ Անկեղծ թող մեկն ասի՝ ի՞նչ ենք խնայել։
Խոսում ենք ինքնորոշումից, եթե պարզվի մեր դիրքորոշումն է ճիշտ, աշխարհում պետություն չի մնա։ Սա պարզ հարց չէ։ Ասում են՝ այսպես պետք է լիներ, հա պետք է լիներ, մինչև 2018 թվականը թող լիներ։ Ասում են՝ չլիներ հեղափոխությունը, դա կլիներ, լավ, թող հեղափոխությունից չորս օր առաջ ԱԺ ամբիոնից չհնչեր՝ բանակցային գործընթացը կանգնած է, լավատեսություն չկա, Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են։ Վարդան Օսկանյանին ի՞նչն էր խանգարում իր ասածներն անել, հիմա էլ բառախաղերի մեջ է», - ասաց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԱԳՆ-ի անդրադարձը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին
Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Le Monde թերթին տված հարցազրույցին, նշելով, թե ՀՀ վարչա...
Մոսկվայում մեկնարկել է Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավ...
Ադրբեջանից պաշտոնապես որևէ գրություն չենք ստացել՝ Երասխի գործարանի կառուցումը դադարեցնելու մասին․ ՇՄՆ
Շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ի պատասխան մամուլում շրջանառվող լու...
Արայիկ Հարությունյանը այսօր հանդես կգա ուղերձով
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ժամը 22:00-ին առկա ծանրագույն իրավիճակի ու անելիքների վերաբերյալ հանդես կգա ո...