Վաղը կկայանա Լավրով-Միրզոյան- Բայրամով հանդիպումը
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ հուլիսի 25-ին Մոսկվայում տեղի կունենան եռակողմ և երկկողմ բանակցություններ ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի և Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջ. Բայրամովի և Ա. Միրզոյանի միջև։
Ըստ հաղորդագրության՝ «արտգործնախարարները կվերլուծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի դեէսկալացիայի ուղիները և թե ինչպես ակտիվացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին, 2021 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ համաձայնագրերի կատարումը։ Ռուսաստանը պատրաստ է առավելագույն օգնություն ցուցաբերել այս հարցերում։
Նախարարները կքննարկեն նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ առանցքային ուղիները, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատումը, հասարակության և փորձագետների շփումները, ինչպես նաև խորհրդարանականների միջև երկխոսության մեկնարկը»։
Նախատեսվում են նաև Սերգեյ Լավրովի երկկողմ զրույցները Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական օրակարգերի արդիական հարցերը՝ քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար ոլորտներում։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկովյան բանակցություններին ընդառաջ ԼՂ նախագահը կոչով դիմել է ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետությա...
«Միջազգային հանրությունը պետք է միջոցներ ձեռնարկի ԼՂ պաշարումը դադարեցնելու համար». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված է հրապարակել ֆրանսիական «Լը Մոնդ» պարբերականում՝ «Հայաստան. «Միջազգային հանրությունը պետ...
Ադրբեջանը խոչընդոտում է հումանիտար բեռի մուտքը ԼՂ, այս գործելակերպն անընդունելի է. Փաշինյան
Մենք խնդրել ենք, որ ՌԴ խաղաղապահ զորքի ներկայացուցիչներն ընդունեն բեռը և տեղափոխեն ԼՂ, որտեղ Լաչինի միջանցքի շուրջ 8 ամի...
ԱՄՆ պետքարտուղարությունը` Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի մասին. ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղարությունը պարզաբանել է «Radar Armenia»-ի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նստացույցին միանալու և Արց...