ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում 11 անօդաչու թռչող սարք են խոցել ու ճնշել․ սկսվել է գյուղերի բնակչության տարհանում
ԱԹՍ-ների ինտենսիվ հարձակումից հետո Ղրիմի Հանրապետությունում սկսվել է գյուղերի բնակչության տարհանումը։ Այս մասին հայտարարել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
«Ջանկոյի շրջանում տեղի ունեցած միջադեպից հետո (ուկրաինական ԱԹՍ-ների բեկորներն ընկել են շրջանի զինամթերքի պահեստի վրա-խմբ․) որոշում է կայացվել 5 կիլոմետր շառավղով մոտակա գյուղերի բնակչությանը տարհանելու մասին»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Ակսյոնովը։
Նա նշել է, որ մարդկանց տեղավորելու են ժամանակավոր կացարաններում։
Հարձակման հետևանքով ոչ ոք չի տուժել, հավելել է Ղրիմի ղեկավարը։
Նշենք՝ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր նաև, որ հակաօդային պաշտպանության ու ռադիոէլեկտրոնային պայքարի ուժերը Ղրիմի օդային տարածքում խոցել ու ճնշել են 11 անօդաչու թռչող սարք, դրանց բեկորները վնասել են առանձնատուն։
Նրա խոսքով՝ բոլոր համապատասխան գերատեսչությունները տեղում աշխատում են։ Ղրիմի ղեկավարը բնակիչներին հորդորել է հանգստություն պահպանել ու վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխադ Ադրբեջանում է՝ գնա Բաքու, խի՞ ես եկել ստեղ․ քաղաքացին՝ կնոջը
Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ևս մեկ վիճ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անասունը դու ես, ա՛յ ոչխար»․ վեճ՝ քաղաքացիների միջև
Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիևում ապամոնտաժում «Մայր-Հայրենիք» հուշարձանի ԽՍՀՄ զինանշանը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել են «Մայր-Հայրենիք» հուշարձանի վրա ԽՍՀՄ զինանշանի ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիի լողափերը փակ են․ հայտնի է պատճառը
ՌԴ Սոչիի «Մայակ» լողափը վատ եղանակի պատճառով փակվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Նշվում է, որ հան...