ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխադ Ադրբեջանում է՝ գնա Բաքու, խի՞ ես եկել ստեղ․ քաղաքացին՝ կնոջը
Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ ևս մեկ վիճաբանություն տեղի ունեցավ։ Ծնողներից մեկին մոտեցավ մի տարեց տղամարդ՝ հարցնելով՝ ուր է նրա որդին.
«Որտե՞ղ է քո երեխան»,- ասաց տղամարդը, ինչին ի պատասխան ծնողը պատասխանեց՝ Ադրբեջանում:
«Ադրբեջանո՞ւմ, է գնա Ադրբեջան, Բաքու, ինչի ես եկել ստեղ»,- ասաց տարեց տղամարդը։
«Ինչու գնամ Բաքու, Բաքուն է՞ տարել իմ երեխուն»,- ասաց զինծառայողի մայրը:
Ոստիկանները հեռացրեցին տարեց տղամարդուն:
Նշենք, որ ակցիայի ընթացքում քաղաքացիների միջև պարբերաբար վիճաբանություն է տեղի ունենում։
Հավելենք, որ Բաղրամյան պողոտայում Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկը։ Նրանք պահանջում են հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սոչիի լողափերը փակ են․ հայտնի է պատճառը
ՌԴ Սոչիի «Մայակ» լողափը վատ եղանակի պատճառով փակվել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Նշվում է, որ հանգստյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փրկարարները դուրս են բերում ճահճի մեջ խրված տղային․ ՌԴ
Ռուսաստանում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները Պրիմորիեում ցամաքած գետի ճահճից տղա են փրկել: Այս մասին հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անասունը դու ես, ա՛յ ոչխար»․ վեճ՝ քաղաքացիների միջև
Այս րոպեներին Բաղրամյան պողոտայում Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի անհետ կորած ու գերիների զինծառայողների հարազատները բող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Կիևում ապամոնտաժում «Մայր-Հայրենիք» հուշարձանի ԽՍՀՄ զինանշանը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել են «Մայր-Հայրենիք» հուշարձանի վրա ԽՍՀՄ զինանշանի ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասի...